-
12.11.2019|
00:03
Դարձե՛ք ինձ մոտ, և կփրկվեք, դուք, որ եկել եք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստվածը, ուրիշը չկա։ Անձովս եմ երդվում, որ ինչ էլ դուրս գա իմ բերանից` արդարություն է, և իմ խոսքերը չեն եղծվելու։ Ամեն ծունկ ինձ է խոնարհվելու, ամեն լեզու Աստծուն է խոստովանելու և ասելու, թե արդարությունն ու փառքը նրա միջոցով են գալու։
-
08.11.2019|
00:03
Մի՞թե նա, որ հող է հերկում, ամեն օր հերկ կանի, մի՞թե կավը բրուտին կարող է ասել, թե` ի՞նչ ես անում, ինչու՞ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել, թե` ինչու՞ այսպես ստեղծեցիր ինձ։
-
05.11.2019|
00:01
Ձեզնից ո՞վ է նա, որ ականջ կդնի այս ամենին և կմտածի այն մասին, թե ինչ է կատարվելու հետագայում։ Ո՞վ մատնեց Հակոբին հափշտակության, Իսրայելը` ավարառության. ո՞չ արդյոք Աստված, որի հանդեպ մեղք գործեցին, չկամեցան ընթանալ նրա ճանապարհներով և չլսեցին նրա օրենքները։
-
01.11.2019|
00:08
Դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
-
29.10.2019|
00:02
Արդ, ու՞մ կուզենայիք նմանեցնել ինձ, որին զուգահավասար լինեի»,- ասում է Իսրայելի սուրբը։
-
25.10.2019|
00:03
«Ես` Տեր Աստվածս, արդարությամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից ու զորավոր դարձրի քեզ, իբրև ուխտ տվեցի քեզ ժողովրդին և իբրև լույս` հեթանոսներին, որպեսզի կույրերի աչքերը բանաս և խավարի մեջ նստած կալանավորներին հանես բանտից ու զնդանից։ Ես եմ Տեր Աստվածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ քաջությունը` կուռքերին»։
-
22.10.2019|
00:03
Ո՞վ կարողացավ իր ափով չափել ջրերը, թզով` երկինքը և քլով` համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը` նժարով։ Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձավ նրան` իբրև թե նրան խելամիտ դարձնելու համար։
-
18.10.2019|
00:06
Արդարև, նրանք մոլորված են գինով, նրանք իրենց կորցրին օղու համար. քահանան ու մարգարեն օղու համար հիմարացան, գինու համար ցնորվեցին. օղիով հարբած` նրանք դանդաչեցին ու մոլորվեցին, որովհետև դա ինքնին հիմարություն է։
-
15.10.2019|
00:04
«Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։ Դրա համար ես էլ պիտի փոխեմ այդ ժողովրդին, պիտի այլափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։
-
11.10.2019|
00:08
Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծու շավիղները։ Բոլոր ձորերը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան, և առապարները`դաշտեր։